Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Դեմիս Ռուսոսի հետ լուսանկարը՝ «Դեմիս Ռուսոսի հետ, 1973-ի հունվարի 26, Կաննի կինոփառատոնին»՝ մակագրությամբ։ Նա նաև տեսանյութ է տեղակայել՝ Ռուսոսի հետ Que C’est Triste Venise դուետից։ Կից գրառմամբ հայտնելով, որ հույն երգիչը 68 տարեկանում մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում։
Դեմիս Ռուսոսը կհուղարկավորվի հունվարի 30-ին, Աթենքի Առաջին գերեզմանոցում, որտեղ վերջին հանգրվանն են գտել երկրի շատ հայտնի մարդիկ։